«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փաթեթային լուծումը կարող է դառնալ հանգրվանային

Փաթեթային լուծումը կարող է դառնալ հանգրվանային
21.06.2016 | 18:59

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու համատեղ հայտարարությանը, ասաց, որ կարծես թե, խոսվել է ամեն ինչի մասին՝ վերահսկման մեխանիզմների հաստատման, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին և ընդհանուր տպավորությունը դրական է:

«Մեր մտահոգությունն այն է, որ երբ լուրջ բանակցություններ սկսվեն հարցի կարգավորման շուրջ, կարծում եմ, որ հայկական կողմի վրա, Լեռնային Ղարաբաղի վրա ճնշումները կմեծանան, որովհետև պարզ է, որ իրենք պետք է ուզենան բավարարող բան տալ Ադրբեջանին և այդ կարող է լինել այն, որ առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության, սկսեն մշակել համապարփակ համաձայնագիրը, ինչը կարող է այլ հետևանքներ ունենալ»,- ասաց նա և նշեց, որ այդ դեպքում կարող է գալ մի պահ, երբ համանախագահներն ասեն, եթե այսքանին համաձայնել եք, եկեք կիրառենք:

«Այսինքն՝ փաթեթային լուծումը կարող է փոխվել և դառնալ հանգրվանային լուծում, ինչը մեր շահերից չի բխում»,- ասաց նա և նշեց, որ թեև ՀՅԴ-ն հիմնական սկզբունքներին համաձայն չէ, դա ինչ-որ տեղ ՀՀ իշխանությունների կողմից որպես բանակցային հիմք ընդունվել է և կարող է խեղաթյուրվել: Հարցին, թե Ադրբեջանի նկատմամբ ճնշումների հավանականություն տեսնում եք, այդ թվում՝ հետաքննական սարքերի տեղադրման առումով, Կիրո Մանոյանն ասաց, որ միջազգային հանրությունը փաստորեն ճնշում գործում է, որ Ադրբեջանը համաձայնի վստահության մթնոլորտին ուղղված մեխանիզմների տեղադրմանը: «ՈՒ դա Ադրբեջանի վրա ճնշումի հետևանք է, այնպես չէ, որ իր պարզ ցանկությամբ է Ադրբեջանը համաձայնում»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ